
«Բերնլիի» հետ խաղում հեռացման համար Ժոզե Մոուրինիոն կարող է պատժվել FA-ի կողմից

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կարող է պատժվել այն բանից հետո, երբ 10-րդ տուրի «Բերնլիի» հետ խաղում հեռացվեց մրցավար Մարկ Կլատենբուրգի կողմից:
Խաղի ընդմիջման ժամանակ պորտուգալացին ուղարկվեց տրիբունա՝ մրցավարի հետ վիճելու պատճառով, ով, ըստ նրա կարծիքի, պետք է 11 մետրանոց նշանակեր Մատեո Դարմիանի նկատմամբ Ջոն Ֆլանագանի կողմից կանոնները խախտելու համար:
Ավելի վաղ FA-ն մեղադրանք էր առաջադրել Մոուրինիոյին «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մրցավարի հասցեին թույլ տված արտահայտությունների պատճառով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը