
Կրիշտիանու Ռոնալդուն ազգային առաջնություններում խփեց իր 350-րդ գոլը

Շաբաթ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Ալավեսին»: Խաղի 17-րդ րոպեին մադրիդցիները 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, որն իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն:
Պորտուգալացու համար դա դարձավ ազգային առաջնություններում խփած 350-րդ գոլը: Ռոնալդուն «Սպորտինգի» կազմում դարձել է 8 գոլի հեղինակ, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խփել է 84 գոլ, իսկ Լա Լիգայում՝ 258:
Ձեռք բերածով Ռոնալդուն չբավարարվեց և խփեց ևս 2 գնդակ (352 գոլ):
2016-17 մրցաշրջանի 10 պաշտոնական խաղերում Ռոնալդուն դարձել է 6 գոլի հեղինակ:
Ռոնալդուի գլխավոր մրցակից Լիոնել Մեսսին ազգային առաջնություններում խփել է 319 գոլ (բոլորը Լա Լիգայում):
Պատրաստեց Անի Գաբուզյանը