Բաժիններ՝

«Բարսելոնան» պայմանավորվել է Լուիս Սուարեսի հետ նոր պայմանագրի վերաբերյալ

Ուրուգվայցին կմնա Կատալոնիայի մայրաքաղաքում ևս 2 տարի:

Սուարեսի և «Բարսելոնայի» միջև բանակցությունները սկսվել էին ամառվանից առաջ: Ըստ Sport.es-ի հաղորդման, ուրուգվայցին ցանկանում է տարեկան ստանալ 16 մլն եվրո: Տվյալ պահին Լուիսի աշխատավարձը 10 մլն եվրո է, իսկ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2019 թվականին:

Համաձայն Mundo Deportivo-ի, Սուարեսը պայմանավորվել է ակումբի հետ նոր պայմանագրի վերաբերյալ: Երկարաձգված համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2021թ.:

Իսպանիայի առաջնության 2016-17թ. մրցաշրջանում Սուարեսը դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս