
«Որոշ խոշոր ընտրակեղծարարներ փորձում են մեր պայմանավորվածության այդ մասը ձախողել». Լևոն Զուրաբյան

«Ես որոշ խոսակցություններ եմ լսում, իշխանական կորիդորներից հասնում են, որ որոշ խոշոր ընտրակեղծարարներ փորձում են մեր պայմանավորվածության այդ մասը ձախողել: Ես հայտարարում եմ, որ տեսախցիկների տեղադրումը ընտրատեղամասերում մեր պայմանավորվածության անբաժանելի մասին է»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Դրա նպատակը, ըստ նրա, այն է, որ եթե ցուցակների հրապարակումը երաշխավորում է, որ տեղամաս կմտնեն միայն Հայաստանում գտնվող ընտրողները, ապա տեսախիկցներն ապահովում են, որ ձայները հաշվարկվեն ճիշտ, այսինքն` տեղի չի ունենա վստահված անձանց կողմից ապօրինի ուղղորդում, օրենքով չնախատեսված մարդկանց ապօրինի կուտակումներ, տեղի չեն ունենա քվեակեղծքիներ, երբ մի կուսակցության քվեները դնում
են մյուսին և այլն: ծԼ.Զուրաբյանը հայտարարեց, որ եթե հանկարծակ որևէ պատճառով տեսախցիկների տեղադրման բաղկացուցիչ մասը չիրականացվի, իրենք բոլոր հիմքերը կունենան հայտարարելու, որ առաջիկա ընտրությունները շատ կասկածելի են լեգիտիմության տեսանկյունից: Նա կոչ արեց իշխանությանը կենտրոնանալ համաձայնագրի կետերի վրա. «Մեր խոսքն ու ստորագրությունը կշիռ ունեն»:
Նա նկատեց, որ ամեն դեպքում տեսախցիկները ևս ոչ մի բան չեն երաշխավորում. «Մեզ ամեն քայլափոխի կփորձեն խաբել»:
Անդրադառնալով համախմբման մասին ՀԱԿ-ի կոչին` խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք բոլորովին սպասելիք չեն ունեցել, որ արձագանքներով կլուծվի այդ խնդիրը. «Նման հարցերը չեն լուծվում հրապարակային արձագանքով: Նման հարցերը լուծվում են քաղաքական ուժերի միջև բանակցություններով»: Հնչած արձագանքները Լ.Զուրաբյանն անվանեց «անլուրջ»: