Հանձնաժողովը նախատեսում է Արցախի նոր Սահմանադրության նախագիծը հրապարակել նոյեմբերի առաջին օրերին
ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հոկտեմբերի 26-ին կայացած հերթական նիստում ամփոփելով նախորդ շաբաթների ընթացքում կատարված աշխատանքը՝ մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ սահմանադրության նախագծի քննարկումները թեւակոխել են վերջնական ճշգրտումների փուլ:
Այս մասին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ վիճարկելի մի շարք դրույթների շուրջ, որի ժամանակ հանձնաժողովի անդամները հանդես են եկել իրենց հիմնավորումներով եւ առաջարկներով: Հանձնաժողովն առաջիկա օրերին կշարունակի աշխատանքային քննարկումները՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծը նոյեմբերի առաջին օրերին հրապարակելու մտադրությամբ:
Հիշեցնենք, որ սահմանված կարգի համաձայն՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանարապետության նախագահին պետք է ներկայացվի մինչեւ ս.թ. նոյեմբերի 20-ը, ինչին նախորդելու են հանրային քննարկումները»: