
Մահացել է բրազիլական ֆուտբոլի լեգենդ Կառլոս Ալբերտոն

Սրտի կաթվածի հետևանքով հոկտեմբերի 25-ին մահացել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Կառլոս Ալբերտոն: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Կառլոս Ալբերտոն 53 հանդիպում է անցկացրել Բրազիլիայի հավաքականի կազմում, իսկ «Ֆլումինենսեի» և «Սանթոսի» կազմում հռչակվել Բրազիլիայի չեմպիոն:
Կառլոս Ալբերտոն ներառվել է 20-րդ դարի լավագույն թիմում և ՖԻՖԱ-ի 100 կենդանի լեգենդների ցանկում: Նա զբաղվել է նաև մարզչական աշխատանքով` գլխավորելով 13 ակումբներ և 2 հավաքականներ: