
Ադրբեջանում դոլարի փոխարժեքը կրկին բարձրացել է

Ադրբեջանի կենտրոնական բանկը հրապարակել է 2016 թվականի հոկտեմբերի 26ի դրությամբ դոլարի սպասվող փոխարժեքը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:
Հոկտեմբերի 26-ին դոլարմանաթ պաշտոնական փոխարժեքը կլինի 1,6291 մանաթ:
Հոկտեմբերի 25-ին դոլարմանաթ պաշտոնական փոխարժեքը եղել է 1,6211 մանաթ, այսինքն մեկ օրվա ընթացքում ադրբեջանական մանաթը կարժեզրկվի 0,49 տոկոսով:
Հոկտեմբերի 24-ին դոլարմանաթ պաշտոնական փոխարժեքը կազմել էր 1,6151 մանաթ:
Նախորդ տարի Ադրբեջանի կենտրոնական բանկը հայտարել էր 2015 թվականի դեկտեմբերի 21-ից ազգային արժույթի` մանաթի լողացող փոխարժեքի անցնելու մասին: Կենտրոնական բանկը նման որոշումը հիմնավորել էր արտաքին առեւտրաշրջանառության մեջ դրական սալտոյի, ինչպես նաեւ այլ աղբյուրներից փոխարժեքային փոխանցումների կտրուկ նվազմամբ: ԿԲ հայտարարության մեջ նշվում էր, որ արտաքին բացասական ազդակով, այդ թվում նավթի գնի անկումով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել փոխարժեքը հարմարեցնելու նավթի նոր գներին: