Խորհուրդներ 25 տարեկաններին` Չինաստանի ամենահարուստ մարդուց
Սեուլում կայացած կոնֆերանսի ժամանակ մի երիտասարդ հարցրել է Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Մային, ում կարողությունը գնահատվում է 22.2 մլրդ դոլար, թե ինչ կաներ նա, եթե հիմա 25 տարեկան լիներ և նոր-նոր սկսեր իր բիզնեսը:
AdMe.ru-ն ներկայացնում է, թե ինչպես է պատասխանել Ասիայի ամենաթանկարժեք ինտերնետ-ընկերության հիմնադիրը, ով ժամանակին չէր կարողացել «ստանալ նույնիսկ Kentucky Fried Chicken ռեստորանի մենեջերի օգնականի աշխատանքը»:
1. Փնտրեք հնարավորություններ
Հնարավորություններն ամենուր են: Հիմա բոլորն ասում են, որ համացանցը ապագան է: 10 տարի առաջ համացանցը հիասքանչ էր, քանի որ դրա մասին ոչ ոք չգիտեր: Իսկ հիմա համացանցը բարդանում է, քանի որ բոլոր խելացի մարդիկ այնտեղ են: Դուք պետք է դուրս գաք իրական հատվածներ:
2. Օգտագործեք տեխնոլոգիաներ
Եթե ցանկանում եք ռեստորան բացել, տեխնոլոգիաներ օգտագործեք, որպեսզի այն յուրահատուկ դարձնեք: Եթե ցանկանում եք վարսավիրանոց բացել, օգտագործեք IT-տեխնոլոգիաներ և data, տարբերվեք բոլորից: Տեխնոլոգիաներ կարելի է կիառել ամենուր:
3. Լայն մտածեք
Մտածեք «հակառակ ուղղությամբ»: Եթե բոլոր համաձայնում են ինչ-որ բանի հետ, մի պահ մտածեք. իսկ դա ճի՞շտ է, իրականում դա այդպե՞ս է: Երբ բոլորը դեմ են ինչ-որ բանի, կրկին մտածեք. գուցե նրանք ճիշտ չեն, գուցե այստեղ հնարավորություն կա:
4. Մի անհանգստացեք
Եթե Դուք 25 տարեկան եք, մի անհանգստացեք: Ձեր կատարած ցանկացած սխալ մեծ ձեռքբերում է Ձեզ համար:
5. Մի շտապեք
Ես ինձ հաամր սահմանել եմ հետևյալ «սխեման», որի մասին հաճախ պատմում եմ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին.
Մինչև 20 տարեկանը ուսանող եղեք: Մի շտապեք բիզնեսի հարցում, սովորեք ինչ-որ բան:
Մինչև 30 տարեկանը հետևեք ինչ-որ մեկին: Աշխատեք փոքր ընկերություններում:
30-40 տարեկանում աշխատեք ինքներդ Ձեզ համար, եթե իսկապես ցանկանում եք ձեռնարկատեր դառնալ:
40-50 տարեկանում արեք այն, ինչ ձեզ մոտ լավ է ստացվում: Մի փորձեք վազել ինչ-որ նոր բանի հետևից. նոր ոլորտի համար արդեն ուշ է: Կենտրոնացեք Ձեր լավագույն ձեռքբերումների վրա:
50-60 տարեկանում աշխատեք երիտասարդների մոտ: Նրանք շատ բան կարող են Ձեզանից լավ անել, այնպես որ սովորեցրեք նրանց և այդպիսով ներդրում արեք:
60-ից հետո ժամանակը ծախսեք Ձեզ վրա: Ձեզ սպասում են արևը և լողափը:
6. Սխալվեք
Իմ խորհուրդը երիտասարդներին` բավականին սխալներ գործեք: Մի անհանգստացեք: Դուք ընկնում եք և բարձրանում, ընկնում եք և բարձրանում: Վայելեք դա, հաճույք ստացեք Ձեր երիտասարդությունից և կյանքից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը