«Չելսին» ջախջախեց առանց Մխիթարյանի խաղացող «Մանչեսթեր Յունայթեդին»
Անգլիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց Անտոնիո Կոնտեի թիմի ջախջախիչ հաղթանակով՝ 4:0:
Հանդիպման հաշիվն առաջին րոպեին բացեց «Չելսիի» հարձակվող Պեդրոն: 21-րդ րոպեին հաշվի առավելությունը կրկնապատկեց «կապույտների» պաշտպան Գերի Կեհիլը:
Ընդմիջումից հետո՝ 62-րդ րոպեին Էդեն Ազարը խփեց իր թիմի 3-րդ գնդակը: 70-րդ րոպեին հանդիպման վերջնակետը դրեց «Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն՝ 4:0:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղ չէր գտել «Կարմիր սատանաների» ոչ մեկնարկային կազմում, ոչ պահեստայինների նստարանին:
«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» 4:0
Գոլեր. Պեդրո, 1, Կեհիլ, 21, Ազար, 62, Կանտե, 70