
«Ուրարտու»-ն համալրում է կազմը

Հայաստանի Բասկետբոլի ազգային հավաքականի անդամ Կոնստանտին Միրզոյանցը այսօր միացավ «Ուրարտու» ակումբին:
«Արմենպրես»ի հաղորդմամբ, նախկինում Միրզոյանցը հանդես էր գալիս ռուսական «Տամբով» ակումբում, որտեղ 2013/14թթ. դարձել է թիմի լավագույն խաղացող:
Միրզոյանցը Հայաստանի Բասկետբոլի ազգային հավաքականի կազմում 2016 թվականի հուլիսին, դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող:
Միրզոյանցը ծնվել է 1989 թվականի հունվարի 30-ին, հասակը՝ 203սմ:
«Ուրարտուն» Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում, հոկտեմբերի 28-ին արտագնա հանդիպում կանցկացնի «Խիմկի» ակումբի հետ: