Բաժիններ՝

Լրագրող Արմեն Մարտիրոսյանը դատի կտա Ուկրաինայի իշխանություններին

Լրագրող Արմեն Մարտիրոսյանը դատի կտա Ուկրաինայի իշխանություններին իր նկատմամբ անօրինական գործողությունների համար։ Այդ մասին լրագրողը գրել է «Ֆեյսբուք»­ի իր էջում։ Իսկ մեկ այլ գրառման մեջ նա պարզաբանել է, որ ինքը «հակամայդան»­ի ակտիվիստ չի եղել, սակայն դատապարտել է և դատապարտում է, իր խոսքով, «մայդան» կոչվող հեղաշրջումը։ Բացի այդ, Մարտիրոսյանը նշել է, որ Կիևում եղել է անձնական հարցերով, և այդտեղ գտնվելու ժամանակ անօրինական ոչինչ չի արել։ Նա ՀՀ քաղաքացիություն ստացել է 2014թ. հուլիսին և դա երբեք չի թաքցրել։ Մարտիրոսյանն իր գրառման մեջ նաև ընդգծել է.

«Ես ունեմ Ուկրաինայի մաքսային, սահմանապահ և անվտանգության ծառայությունների աշխատակիցների կողմից ստորագրված արձանագրություն առ այն, որ ես Ուկրաինայից դուրս չեմ բերել որևէ բան, որը «կսպառնար երկրի ազգային անվտանգությանը»։ Ինձնից ոչինչ չի առգրավվել, ինչպես նշում է Ուկրաինայի անվտանգության ծառայության էջը»։

Բելառուսը պաշտոնական բողոք է հայտնել Ուկրաինային հոկտեմբերի 21­ին Կիևից Մինսկ թռչող «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը հարկադրաբար իջեցնելու առնչությամբ: Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բելառուսում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Ջիգունը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-­ը:

Բելառուսի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ԱԳՆ-­ում ուկրաինական դիվանագիտական առաքելության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ նրան նոտա է տրվել, որում բելառուսական կողմը իր բողոքն է հայտնել Ուկրաինայի կոմպետենտ մարմինների գործողությունների առնչությամբ` կապված բելառուսական «Բելավիա» օդանավի պարտադրված վերադարձի հետ: Բելառուսական կողմն ակնկալում է պաշտոնական ներողություններ և պահանջում ամբողջ ֆինանսական ծախսերի փոխհատուցում, որոնք ի հայտ են եկել ուկրաինական կողմի գործողությունների հետևանքով»:

Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունից Կիևում իր դեսպանին հանձնարարել է նույնանման նոտա հանձնել Ուկրաինայի ԱԳՆ: Ուկրաինայի անվտանգության ծառայությունից, մեկնաբանելով իրադրությունը, հայտնել են, որ ինքնաթիռը հետ են կանչել դրանում ազգային անվտանգությանը սպառնալիքի առկայության պատճառով:

«Երեկ մեր ծառայությունը տեղեկություն է ստացել օտարերկրյա քաղաքացու և մեր երկրի ազգային անվտանգությանը հնարավոր սպառնալիքի մասին: Տեղեկատվությունը ստանալու պահին այդ մարդը գտնվում էր «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռում, որը թռչում էր Մինսկ»,­ ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Տկաչուկը: Նա հայտնել է, որ ինքնաթիռի չիջնելու պարագայում կործանիչներ օդ բարձրացնելու մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Տկաչուկն ընդգծել է, որ իրենք գործել են օրենքի սահմաններում:

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը, որը Կիևի օդանավակայանիցուղևորվել է դեպի Մինսկ, կործանիչներ բարձրացնելու սպառնալիքի տակ հոկտեմբերի 22-­ին ստիպված վերադարձել է ուկրաինական օդանավակայան: «Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կիլոմետր հեռավորության վրա դիսպետչերից եկել է հաղորդում այն մասին, որինքնաթիռն անմիջապես վերադառնա օդանավակայան: Որևէ բացատրություն չի տրվել: Հաղորդվել է, որ եթե հրամանը չկատարվի, օդ կբարձրանան կործանիչները»,-­ ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս