
Տորթեր, որոնցում կարող եք տեսնել Ձեր արտացոլանքը. հայելային ջնարակի բաղադրությունը

Բաղադրիչները.
1. Ժելատին – 12 գ
2. Շաքարավազ – 150 գ
3. Ջուր – 75 գ
4. Գլյուկոզայի օշարակ կամ եգիպտացորենի օշարակ – 150 գ
5. Սպիտակ շոկոլադ – 150 գ
6. Խտացրած կաթ – 100 գ
7. Սննդային ներկանյութ
Պատրաստման եղանակը.
1. Թերթավոր ժելատինը թրջել ջրի մեջ:
2. Սոտեյնիկում խառնել շաքարավազը, ջուրը և գլյուկոզայի օշարակը (ծայրահեղ դեպքում փոխարենել մաթով կամ եգիպտացորենի օշարակով):
3. Դնել կրակի վրա և տաքացնել մինչև շաքարավազի հալվելը: Ավելացնել քամած ժելատինը և խառնել:
4. Սպիտակ շոկոլադը կտրատել մասերի և հալեցնել գոլորշու վրա:
5. Շոկոլադային զանգվածի մեջ ավելացնել խտացրած կաթը և բարակ շիթով զգուշությամբ լցնել օշարակը: Խառնել:
6. Խառնուրդի մեջ ավելացնել սննդային ներկանյութը:
7. Ձեռքի բլենդերով լավ խառնել ջնարակը: Այնպես անել, որպեսզի պղպջակներ չառաջանան:
8. Եթե պղպջակներ առաջանան, անցկացնել ջնարակը մանր մաղով:
Մարմարե էֆեկտ ստացվում է տորթը բազմագույն ջնարակով մի քանի անգամ պատելու ճանապարհով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը