Բաժիններ՝

Ժոզե Մոուրինիոն և Անտոնիո Կոնտեն չեն ընդգրկվել ՖԻՖԱ-ի տարվա լավագույն մարզչի կոչման թեկնածուների ցուցակում

Բայց անյտեղ կան Զիդանը և Ալեգրին:

Իտալիայի հավաքականի նախկին մարզիչ, իսկ այժմ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն և «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն չեն հայտնվել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով տարվա լավագույն մարզչի կոչման հավակնորդների ցուցակում: Այդ մասին հաղորդում է Football Italia-ն:

Տարվա լավագույն մարզիչների նախնական ցուցակը.

Մասիմիլիանո Ալեգրի («Յուվենթուս»), Կլաուդիո Ռանիերի («Լեսթեր»), Մաուրիցիո Սարի («Նապոլի»), Ֆերնանդու Սանտուշ (Պորտուգալիայի հավաքական), Դիդիե Դեշամ (Ֆրանսիա), Կրիս Կոուլման («Ուելս»), Լարս Լագերբեկ (նախկին Իսլանդիա), Մայքլ Օ’Նիլ (Հյուսիսային Իռլանդիա), Զինեդին Զիդան («Ռեալ Մադրիդ»), Ունայի Էմերի (ՊՍԺ), Լորան Բլան (նախկին ՊՍԺ), Պեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»), Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»), Լուիս Էնրիկե («Բարսելոնա»), Խերարդո Մարտինո (նախկին Արգենտինա), Մաուրիսիո Պոչետինո («Տոտենհեմ»), Դիեգո Սիմեոնե («Ատլետիկո»), Իգնասիո Ամբրիս («Ամերիկա»), Խուան Անտոնիո Պիցցի (Չիլի), Ռեյնալդո Ռուեդա («Ատլետիկո Նացիոնալ») և Ռույ Վիտորիա («Բենֆիկա»):

Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա հունվարին, Ցյուրիխում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս