Բաժիններ՝

Բրաունը հրաժարվել է ստորագրել Կլիչկոյի հետ մենամարտի պայմանագիրը՝ պահանջելով բարձրացնել հոնորարը

Գերծանր քաշային Լուկաս Բրաունը հրաժարվել է ստորագրել Վլադիմիր Կլիչկոյի հետ մենամարտի պայմանագիրը:

Ավստրալացի բռնցքամարտիկին չի բավարարում 1 մլն դոլարի չափով հոնորարը Գերմանիայում անցկացվելիք մենամարտի համար:

Հիշեցնենք, որ Կլիչկոյի մոտակա մենամարտը պլանավորված է դեկտեմբերի 10-ին և ուկրաինացին կտրականապես ուզում է մենամարտել WBА վարկածով աշխարհի չեմպիոնի ազատ տիտղոսի համար:

Հիշեցնենք, որ Կլիչկոյի և Ֆյուրիի միջև մենամարտը չեղարկելուց հետո ուկրաինացի բռնցքամարտիկը բանակցություններ էր վարում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուայի հետ, սակայն կողմերը չկարողացան պայմանավորվել: Ընդ որում, Ջոշուայի պրոմոուտերը պնդում է, որ բանակցությունները դեռ շարունակվում են:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31