
«Վալենսիայի» երկրպագուները շշով խփեցին Նեյմարին և Սուարեսին. Մեսսին ընկավ ցասման մեջ

«Մեստալիայի» տրիբունաները ցասման մեջ էին խաղի 94-րդ րոպեին «Բարսելոնայի» հարձակվողի իրացրած 11 մետրանոցից հետո:
Շաբաթ «Վալենսիան» տանը պարտվեց «Բարսելոնային» 2:3 հաշվով. վճռական գոլը 11 մետրանոցից խփեց Լիոնել Մեսսին, ով այդ խաղում դուբլ ձևակերպեց:
Հյուրերը հավաքվեցին գոլը տոնելու «Վալենսիայի» դարպասների հետևի մասում և «չղջիկների» երկրպագուներից մեկը շշով դիպուկ հարվածեց կապտանռնագույնների ֆուտբոլիստների խմբին: Ամենից շատ տուժեցին Լուիս Սուարեսը և Նեյմարը: Մեսսին հայհոյելով ցանկանում էր վազել դեպի տրիբունա՝ երկրպագուին պատժելու, բայց նրան պահեց Լյուկա Դինը:
«Բարսելոնան» հավաքեց 19 միավոր և դուրս եկավ առաջին հորիզոնական:
Հաջորդ տուրում Լուիս Էնրիկեի թիմը կընդունի «Գրանադային»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը