Բաժիններ՝

««Միլանից» կրած պարտությունը չպետք է շատ անհանգստացի «Յուվենթուսին»». Մասիմիլիանո Ալեգրի

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Միլանից» 0:1 հաշվով կրած պարտությունը:

«Ես պետք է գովեմ իմ թիմը, որը լավ խաղ ցուցադրեց կազմակերպված «Միլանի» դեմ, ովքեր ամեն ինչ տվեցին այս հանդիպման ժամանակ: Մենք խփեցինք մեր գոլը, բայց այն չհաշվեցին, մեր բախտը չբերեց: Տեխնիկական տեսակետից մենք լավ խաղ ցուցադրեցինք:

«Միլանի» ֆուտբոլիստների բողոքները ստիպեցին մրցավարին կասկածել սեփական որոշան մեջ:

Այս պարտությունը չի փոխի մրցաշրջանի մեր ընթացքը, այն չպետք է շատ անհանգստացնի մեզ: Ես ոչ մի բողոք չունեմ իմ ֆուտբոլիստներից»,- Ալեգրիին է մեջբերում Football Italia-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս