Բաժիններ՝

Ինիեստան կարող է բաց թողնել առաջիկա Էլ Կլասիկոն

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան ծնկի լուրջ վնասվածք ստացավ Իսպանիայի առաջնության շրջանակներում «Վալենսիայի» դեմ անցկացրած խաղի ընթացքում (3:2):

Հիշեցնենք, որ «չղջիկների» կիսապաշտպան Էնցո Պերեսի հետ կոշտ բախումից հետո կատալոնացիների 32-ամյա ավագը ստիպված էր խաղի 14-րդ րոպեին թողնել դաշտը:

Ինչպես հաղորդում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, Ինիեստայի ծնկի վնասվածքը շատ լուրջ է, որը կապտանռնագույնների ավագը պետք է բուժի մոտակա 6-8 շաբաթների ընթացքում:

Այսպիսով, «Բարսելոնայի» ավագի մասնակցությունն առաջիկա Էլ Կլասիկոյին, որը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին «Քամփ Նոու» մարզադաշտում, գտնվում է հարցականի տակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31