
Մոնիկա Մխիթարյանը Հենրիխի լավ կարիերայի համար դիմել է անգամ Միշել Պլատինիին

Հենրիխ Մխիթարյանի խաղին և կարիերայի զարգացումներին է անդրադարձել հայտնի ֆուտբոլային գործակալ Մարկո Տրաբուկին: «Культ Тура» շոուի ժամանակ Տրաբուկին նշել է, որ Մինո Ռայոլայի շնորհիվ Մխիթարյանը դարձավ հրաշալի ֆուտբոլիստ:
Տրաուկին նաև պատմել է Ռայոլայի և Մխիթարյանի ծանոթության մասին: Ըստ Տաբուկիի՝ Մխիթարյանի քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, ով երկար տարիներ աշխատում է ՈւԵՖԱ-ում՝ լսելով Ռայոլայի մասին, ծանոթացել է նրա հետ և առաջարկել դառնալ իր եղբոր գործակալը:
Տրաբուկին նշում է, որ Մոնիկա Մխիթարյանը Ռայոլայի հեռախոսահամարը գտնելու նպատակով դիմել է անմիջապես Միշել Պլատինիին: Մոնիկան գտել է Ռայոլայի էլ-փոստի հասցեն և սկսել է մեկը մյուսի հետևից նամակներ ուղարկել նրան հետևյալ բովանդակությամբ՝
«Ես Հենրիխ Մխիթարյանի քույրն եմ, նա Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ է, նա շատ լավ ֆուտբոլիստ է, հայ է»:
Մի քանի ամիս Ռայոլային գրելուց հետո Մոնիկան հասել է նրան, որ իտալացի
մասնագետը հետաքրքրվել է Մխիթարյանով:
Սիրարփի Աղաբաբյան