Մխիթարյանն ու Մոուրինիոն հանդիպել են
Daily Mail-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միասին և գրեթե միաժամանակ դուրս են եկել Մանչեսթերի Lowry հյուրանոցից և մեկնել են մարզաբազա: Ըստ անգլիական լրատվամիջոցների՝ Մխիթարյանն ու Մոուրինոն հյուրանոցում հանդիպել են:
Արդեն մի քանի խաղ է, որ Ժոզե Մոուրինյոն հայտարարում է, որ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է առաջիկա խաղերին, սակայն Մխիթարյանը այդպես էլ չէր հայտնվում մեկնարկային կազմում:
Ըստ անգլիական պարբերականների՝ Մոուրինիոն ու Մխիթարյանը քննարկել են Մխիթարյանի ապաքինման մանրամասները:
«Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ հանդիպումը Եվրոպայի լիգայի երրորդ տուրի շրջանականերում է: Անգլիական ակումբը կընդունի թուրքական «Ֆեներբահչեին»:
Սիրարփի Աղաբաբյան