8 խորհուրդ՝ Google-ն իմաստուն կերպով օգտագործելու համար
Մենք ինչ ասես, որ չենք փնտրում Google-ի օգնությամբ, չէ որ, ինչպես հայտնի է, այն ամեն ինչ գիտի: Միևնույն ժամանակ, քչերը գիտեն ինչպես տեղեկություններ որոնելու ընթացքում խնայել ժամանակը և չմուտքագրել մեծ թվով ոչ հստակ հարցումներ՝ հույս ունենալով, որ դրանցից որևէ մեկը կհանգեցնի ցանկալի արդյունքին: Ներկայացված խորհուրդները կօգնեն Ձեզ արագ ընդհանուր լեզու գտնել ամենահզոր որոնողական համակարգի հետ:
1. Եթե Ձեզ անհրաժեշտ է ճշգրիտ արտահայտություն, ապա որոնման վանդակում մուտքագրեք այն չակերտների մեջ:
2. Եթե Ձեզ անհրաժեշտ է արտահայտություն, որում Դուք մոռացել եք մի բառ, ապա դրա փոխարեն աստղանշան մուտքագրեք:
3. Եթե Ձեզ մի քանի հնարավոր բառերից պետք է որևէ մեկը, ապա առանձնացրեք դրանք ուղղահայաց գծերով:
4. Եթե ցանկանում եք, որ բառերը, որոնք Դուք փնտրում եք, լինեն նույն նախադասության մեջ, ապա օգտագործեք & նշանը:
5. Եթե ցանկանում եք գտնել փաստաթուղթ, որը պարունակում է որոշակի բառ, ապա այդ բառից առաջ դրեք + նշանը (առանց տարածություն բաց թողնելու):
6. Եթե ցանկանում եք գտնել բոլոր արդյունքները, բացառությամբ որոշ բառերի, դրանցից առաջ դրեք «մինուս» նշանը (առանց տարածություն բաց թողնելու):
7. Եթե ցանկանում եք տեղեկություն գտնել որևէ կայքի մասին, ապա նշեք «site» բառը և առանց տարածություն բաց թողնելու ավելացրեք «:» նշանը:
8. Եթե ցանկանում եք գտնել տվյալ բառի հոմանիշը, ապա այդ բառից առաջ մուտքագրեք «~» նշանը՝ կրկին առանց տարածություն բաց թողնելու:
Պատրաստեց Անի Գաբուզյանը