
««Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կարելի է համեմատել Էլ Կլասիկոյի հետ». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է «Լիվերպուլի» հետ կայանալիք խաղի իր սպասումներով:
«Անհամբերությամբ սպասում եմ «Լիվերպուլի» դեմ խաղին: Ինձ միշտ դուր է եկել խաղալ «Էնֆիլդում»: Այդ մարզադաշտում ես շատ կարևոր խաղեր եմ հաղթել: Ճիշտ այդպես էլ ես այնտեղ պարտվել եմ, ուստի չեմ կարող ասել, որ ես սիրում եմ ուղևորությունները դեպի «Էնֆիլդ», որովհետև ես միշտ այնտեղ հաղթում եմ: Ինձ դուր է գալիս մարզադաշտի մթնոլորտը և հենց խաղը «Լիվերպուլի» դեմ:
Ես չեմ կարող համեմատել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» խաղը իմ նախկին ակումբների լավագույն հակամարտությունների հետ: Հասկանալի է, որ սա մեծ խաղ է:
Երևի, դա կարելի է համեմատել Էլ Կլասիկոյի հետ, «Միլանի» և «Ինտերի» հակամարտության հետ, կամ «Պորտուի» և «Բենֆիկայի» պորտուգալական ճակատամարտի հետ»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում «Կարմիր սատանաների» պաշտոնական կայքը:
«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, ժամը 23:00-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը