
«Ես երբեք չեմ արտահայտվել Կատալոնիայի անկախության օգտին». Ժերար Պիկե

Բայց և հակառակը չի ասել:
«Ես երբեք չեմ արտահայտվել Կատալոնիայի անկախության օգտին: Յուրաքանչյուր էլիտար սպորտսմեն պրոբլեմներ կունենա, եթե նման հայտարարություն անի: Ես երբեք այդ մասին չեմ խոսել, բայց իմ հեղինակությունը, միևնույնն է, տուժել է: Խոսքերն այն մասին, որ քաղաքականությունը և սպորտը անհամատեղելի են` հրեշավոր սուտ է:
Խոստովանում եմ, որ ինձ դուր է գալիս հրահրելը, ես հաճույք եմ ստանում լարվածությունից: Առանց «Բարսելոնայի» և «Ռեալի» մրցակցության ֆուտբոլն այլ կլիներ»,- Պիկեին է մեջբերում Marca-ն:
Կատալոնիան հավակնում է անկախության 19-րդ դարի վերջից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը