Բաժիններ՝

««Լիվերպուլը» №1 մրցակիցն է «Մանչեսթեր Յունայթեդի» համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգը խոստովանել է, որ իր թիմի համար ամենասկզբունքային մրցակիցը ոչ թե իրենց հարևան «Մանչեսթեր Սիթին» է, այլ «Լիվերպուլը»:

«Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հակամարտությունը համարվում է ամենաանհաշտը Անգլիայում: Եվ նույնիսկ, չնայած այն բանին, որ «Լիվերպուլը» վերջին ժամանակները պրակտիկորեն չի հավակնում չեմպիոնության, միևնույնն է, կրքերը չեն հանդարտվում:

«Երբ ես առաջին անգամ հայտնվեցի այստեղ, ինձ ասացին, որ ես հավանաբար գիտեմ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» մասին: Սակայն «Լիվերպուլը» № 1 մրցակցին է մեզ համար: Շատ երկար տարիներ է, որ կա այդ հակամարտությունը:

Դա ուժեղ էմոցիա է ինձ համար և հատկապես նոր տղաների համար, ովքեր հասկանում են, թե ինչքան կարևոր է «Լիվերպուլին» հաղթելը: «Կարմիրների» դեմ խաղերը միշտ շատ բարդ են»,- հայտարարել է Սմոլինգը:

«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, ժամը 23:00-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս