
«Դժգոհ եմ, որ Boxing day-ի ժամանակ մենք 48 ժամում 2 խաղ ենք ունենալու». Յուրգեն Կլոպ

Գերմանացին քննադատել է սեփական քննադատներին և Պրեմիեր լիգայի օրացույցը:
«Ես տեսա Boxing day-ի խաղացուցակը և այդքան էլ ուրախ չեմ: Մենք 48 ժամից էլ քիչ ենք ունենալու դեկտեմբերի 31-ին «Մանչեսթեր Սիթիի» և հունվարի 2-ին «Սանդերլենդի» խաղերի միջև: Ես հարգում եմ ավանդույթները և երբեք չեմ ասել, որ Boxing day-ը վատ միտք է: Ինձ դա դուր է գալիս և ես ոչ մի պրոբլեմ չունեմ:
Բայց ես գիտեմ, թե ինչու ենք մենք երկուշաբթի խաղում. հունվարի 2-ը ինչ-որ հատուկ օ՞ր է Անգլիայում: 48 ժամ 2 խաղերի միջև՝ դա ընդհանրապես ինչպե՞ս է աշխատում և դրանից հետո Դուք պետք է ասեք. «Դուք այդքան էլ լավ չեք խաղում, ինչպե՞ս դուք դա թույլ տվեցիք, ֆուտբոլիստները վնասվածք ստացան, ինչու՞»:
Այ իսկ հոլանդացի տղան կգրի. «Մարզումային գործընթացը լավ դրված չէ»: Բայց ինչպե՞ս պատրաստել թիմին այս իրավիճակում: Ասել. «Այսպես, «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղացեք 50 տոկոսով, որվհետև երկուշաբթի «Սանդերլենդն» է»:
Բոլորը բողոքում են, թե ինչու Անգլիան այդքան էլ հաջող չէ միջազգային մրցաշարերում: Հարցրեք մյուս երկրներին, որոնք այդ ժամանակ հանգստանում են բազմոցների վրա և դիտում են Անգլիայի առաջնությունը»,- խոստովանել է Կլոպը, ում խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը