Բաժիններ՝

Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ

Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»­-ն, նրանք, մասնավորապես, զրուցել են ճգնաժամի կարգավորման համար պայմանների ստեղծմանն ուղղված միջազգային քայլերի մասին:

Ավելի վաղ CNN-­ի հետ զրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-­ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ այլ տարածաշրջանային պետությունների մասնակցությամբ Լոզանում հոկտեմբերի 15-­ին կկայանա Սիրիայի վերաբերյալ հանդիպում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս