Կարմիր քարտ, ինքնագոլ և կրկին պարտություն. Լեհաստան-Հայաստան 2:1
Ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Լեհաստանի հետ արտագնա խաղում ոչոքի ավարտեց հանդիպումը (21):
Առաջին խաղակեսում լեհերն ակնհայտ առավելություն ունեին, իսկ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն էլ մի քանի անգամ առիթը բաց թողեցին աչքի ընկնելու համար: Ինչպես նախորդ խաղում, այս խաղում ևս Հայաստանը հանդիպման կեսից մնաց 10 ֆուտբոլիստներով: Խաղակեսի 30-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Գաել Անդոնյանը: Երկրորդ կեսի մեկնարկին ինքնագոլի հեղինակ դարձավ Հրայր Մկոյանը: Չէր էլ անցել 3 րոպե, երբ հաշվի հավասարությունը վերականգնվեց: Հրաշալի գոլի հեղինակ դարձավ Մարկոս Պիզելին: Հավաքականին առաջ մղելու հնարավորոթյուն ուներ Արազ Օզբիլիսը, ով շեղ հարվածեց: Խաղի վերջին րոպեին Ռոբերտ Լևանդովսկին խփեց լեհերին հաղթանակ բերած գնդակը՝ 21:
Հայաստանի հավաքականը խաղադաշտ էր դուրս եկել հետևյալ կազմով՝ 1. Արսեն Բեգլարյան, 3. Վարազդատ Հարոյան, 5. Գաել Անդոնյան, 8. Մարկոս Պիզելի, 11. Արտակ Գրիգորյան, 13. Կամո Հովհաննիսյան, 15. Հրայր Մկոյան, 17. Վահագն Մինասյան, 19. Կարեն Մուրադյան, 20. Լևոն Հայրապետյան, 21. Դավիթ Մանոյան:
Հաջորդ հանդիպումը ազգային ընտրանին կանցկացնի մեկ ամիս անց՝ նոյեմբերի 11-ին՝ հյուրընկալելով Մոնտենեգրոյին: