30 բան, որ կանայք պետք է դադարեն անել 30 տարեկանում
Պարզվում է, որ կա կյանք 29 տարեկանից հետո, և դեռ ավելին՝ այն հիասքանչ է: Բայց որոշ սովորություններ Ձեզ այնտեղ ուղղակի պետք չեն գա:
1. Այցելել ծնողների տուն, որտեղ ամեն ինչ «միացված» է: Անցան այն ժամանակները, երբ նրանք հոգ էին տանում Ձեր մասին: Հիմա Դուք պետք է ապահովեք նրանց արժանի կյանքով:
2. Օգտագործել կասկածելի որակի սպիրտային խմիչք: Խմիչքը պետք է համապատասխանի Ձեզ:
3. Սեքս՝ առանց պաշտպանվելու: Դուք արդեն այդքան թեթևամիտ չեք:
4. Նախանձել դասարանի աղջիկներին: Շատ ժամանակ է անցել, մարդիկ փոխվել են: Ինչ եղել է դպրոցում, մնացել է այնտեղ:
5. Ապրումներ ունենալ՝ կուշտ ընթրիքից հետո: Եթե դա Ձեր թուլությունն է, ապա հանգիստ կերեք և մի տանջեք Ձեզ:
6. Կոմպլեքսավորվել և շտկել քաշը: Զբաղվեք սպորտով, այլ ոչ թե ողբացեք: Այդպես կիլոգրամներն ավելի շուտ կհեռանան:
7. Ամաչել հոբբիից: Այն, ինչը Ձեզ հաճույք է պատճառում, չպետք է ամոթի զգացում առաջացնի:
8. Հերքել կոմպլիմենտները: Դուք արժանի եք դրանց:
9. Ծնողներից փող խնդրել: Դուք արդեն մեծացել եք և պետք է ամոթ լինի ծնողներից փող խնդրելը:
10. Տալ դատարկ խոստումներ: Պետք չէ նեղացնել մարդկանց միայն նրա համար, որ Դուք չեք ուզում բացատրություն տալ:
11. Երկինք բարձրացնել կուռքերին: Դուք մետրոյում չեք հանդիպի Ջոնի Դեփին:
12. Վստահեցնել Ձեզ և շրջապատին, որ Դուք սարսափելի եք: Դուք այնպիսին եք, ինչպիսին կաք: Սիրեք և գովեք Ձեզ:
13. Չափից ավելի արևայրուք ընդունել:
14. Գնել հագուստ ոչ Ձեր չափով: Դուք մինչև հիմա վստահ եք, որ եթե 2 չափ փոքր ջինս գնեք, ապա կնիհարե՞ք:
15. Արհամարհել ընտանիքը: Ձեր ծնողներից ավելի հարազատ Դուք ոչ ոք չունեք: Սիրեք նրանց այնպիսին, ինչպիսին նրանք կան:
16. Վախենալ օգնություն կամ աջակցություն խնդրել: Օգնություն խնդրել՝ չի նշանակում՝ չկարողանալ:
17. Դադարել շփվել Ձեզ համար տհաճ մարդկանց հետ: Դուք չպետք է բոլորին դուր գաք: Եղեք ինքներդ Ձեզ հետ:
18. Ինչ-որ արարք սպասել տղամարդուց: 21-րդ դարն է, կինն ինքը կարող է կատարել առաջին քայլը:
19. Դադարեք միայն խոսել: Սկսեք գործել:
20. Շփոթվել անծանոթ մարդ տեսնելիս: Մենք բոլորս մարդ ենք, պետք չէ վախենալ և ամաչել:
21. Բամբասել ընկերների և ծանոթների մասին:
22. Խոսել այնպես, կարծես 15 տարեկան եք: Դուք արդեն մեծ աղջիկ եք, և, եթե խոսում եք սլենգով, ապա դա լավ չի դիտվում:
23. Արդարացնել Ձեզ: Ավելի հեշտ է ընդունել սխալը և ներողություն խնդրել:
24. Գրել հաղորդագրություն նախկին ընկերոջը մեկ գավաթ գինի խմելուց հետո:
25. Կրել վատ ներքնազգեստ:
26. Խմել էներգետիկ խմիչքներ:
27. Չհավաքել տունը: Ձեր տունը Դուք եք:
28. Պարտքով փող վերցնել: Ցանկանում եք ապրել պարտքերի մե՞ջ:
29. Տարվել վատ տղաներով:
30. Քնել մինչև ճաշի ժամը: Չէ՞ որ չեք ցանկանում քնել ամբողջ կյանքում: Արթնացեք և գրավեք աշխարհը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը