Բաժիններ՝

Երևանի բնակչուհին հոգացել է սիրիահայ ընտանիքի բնակարանի վեց ամսվա վարձը. Arevelk.am

Վաղը Հալեպից Երևան են գալու հալեպահայ երիտասարդ ամուսիններ Գոհար և Ջորջ Գալուստյանները՝ իրենց երկու փոքրիկ երեխաների հետ: Հիշեցնենք, որ Գալուստյանները մամուլի միջոցով հայտնել էին, որ սեպտեմբերի 30-ին Հալեպում ուժգին հրթիռակոծությունից փլվել է նաև իրենց բնակարանը, և երեխաները հրաշքով փրկվել են փլատակաների տակից: Գալուստյանները նշել են, որ ուզում են տեղափոխվել Հայաստան, որովհետև Հալեպում այլևս անհնար են տեսնում իրենց հետագա կյանքը:

Արձագանքելով նյութին՝ Երևանի բնակչուհի Կարինե Յարմալոյանն ամուսնու հետ որոշել է օգնել ընտանիքին և վեց ամսով տուն վարձել նրանց համար:

Ինչպես «Արևելքին» հայտնի դարձավ, Յարմալոյաններն արդեն Երևանի Գայդարի փողոցի վրա վարձել են կահավորված բնակարան, որտեղ պետք է բնակվի ընտանիքը: Նրանք, ինչպես մեզ հետ զրույցում նշեց մասնագիտությամբ բիոքիմիկոս Կարինե Յարմալոյանը, չեն կարողացել անտարբեր անցնել Գալուստյանների պատմության կողքով և որոշել են այս ձևով օգնել պատերազմի դաշտից փրկված հայ ընտանիքին:

«Մեկ օր մեր տանը կմնան, կհանգստանան, հաջորդ օրը նրանց կտանենք վարձած տունը»,-ասաց Կարինե Յարմալոյանը:

Լուսանկարում՝ Կարինե Յարմալոյանը՝ դստեր հետ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս