Բաժիններ՝

Արթուր Չիլինգարովը դադարեցրել է «Տրանսնեֆտ»-­ի տնօրենների խորհրդում գործունեությունը

Արկտիկայում միջազգային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը դադարեցրել է իր գործունեությունը «Տրանսնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդում: Ինչպես հաղորդում է Interfax­-ը, Չիլինգարովի այս քայլը պայմանավորված է ՌԴ պետական դումայի պատգամավոր ընտրվելու հետ:

«Պետական դումայի 7-­րդ գումարման պատգամավոր ընտրվելուց հետո Չիլինգարովը դադարեցրել է իր գործունեությունը «Տրանսնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդում»,­ նշված է ընկերության հաղորդագրության մեջ: Հունիսի 30­-ին Չիլինգարովն ընտրվել էր որպես ընկերության տնօրենների խորհրդի անդամ՝ դառնալով միակ բաժնետերն, ով ուներ քվեարկության իրավունք:

Չիլինգարովից բացի, ընկերության բաժնետերերի թվում են ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի օգնական Դարյա Վասիլևսկայան, ընկերության ղեկավար Նիկոլայ Տոկարևը, Nord Stream AG ընկերության տնօրեն Մաթիաս Վարինգը, «Սբերբանկի կորպորատիվ համալսարանի» ռեկտոր Վալերի Կատկալոն, Գազպրոմբանկի առաջին փոխնախագահ Միխայիլ Գրիշանկովը և «Սովկոմֆլոտ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Իլյա Կլեբանովը:

«Տրանսնեֆտ» ընկերության կանոնադրական կապիտալի 78.1 տոկոսը պատկանում է պետությանը, իսկ 21.9 տոկոսը մասնավոր ներդրողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս