
Ինչու են ժամանակակից հարաբերություններն այդքան անկայուն

Ժամանակակից հարաբերություններում հարմարավետությունը հանդես է գալիս որպես առաջնահերթություն: Մենք կարող ենք լինել մարդու հետ այնքան ժամանակ, քանի դեռ հարաբերություններում գերակշռում է ներդաշնակությունը և սերը: Երբ բուռն զգացմունքներին փոխարինելու են գալիս տարաձայնությունները և վեճերը, մենք սկսում ենք հեռանալ միմյանցից: AdMe.ru-ն հրապարակել է մի հոդված, որը կօգնի հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունենում:
1. Մենք բավականաչափ պատրաստված չենք:
Հաճախ մենք պատրաստ չենք փոխզիջման գնալ և սիրել՝ առանց պայմանականությունների:
2. Մենք սերը շփոթում ենք այլ զգացմունքի հետ:
Մենք փնտրում ենք արկածներ, զվարճալի իրավիճակներ, բայց պատրաստ չենք դժվարին պահերին հասկանալ և աջակցել մեր սիրելիին:
3. Մենք բախվում ենք կենցաղային խնդիրներին:
Եվ ժամանակի ընթացքում մենք սիրո համար ժամանակ չենք ունենում:
4. Մենք ակնկալում ենք ստանալ ակնթարթային արդյունքներ:
Պետք է հիշել, որ հասունությունը և փոխըմբռնումը առաջանում են տարիների ընթացքում:
5. Մենք սիրում ենք փոփոխություններ:
Մենք հանդիպում ենք շատերի հետ, բայց հնարավորություն տալիս ենք միայն ընտրյալներին:
6. Մենք կախված ենք տեխնոլոգիաներից:
Ձայնային հաղորդագրությունները, նամակագրությունները և տեսազանգերը խլում են մեր ողջ ժամանակը:
7. Մենք հաճախ ենք ապավինում տրամաբանությանը:
Զգացմունքները մղվել են ետին պլան:
8. Մենք շատ ենք վախենում:
Մենք վախենում ենք հիասթափությունից և փորձում ենք պաշտպանվել մարդկանցից անտեսանելի պատնեշի միջոցով:
9. Մենք ձեռք ենք բերել «սեռական ազատություն»:
Երիտասարդները սկսել են առանձնացել սեքսը՝ սիրուց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը