Նարնջով և կոկոսով հաց
Հրավիրեք Ձեր ընկերներին և թեյի հետ հյուրասիրեք այս հրաշալի հացը:
Բաղադրիչները.
Հացի համար.
1. Կոկոսի յուղ – 1/2 բաժակ
2. Շաքարավազ – 1 բաժակ
3. Ձու – 2 հատ
4. Անյուղ յոգուրտ (առանց հավելումների) – 3/4 բաժակ
5. Վանիլինի էքստրակտ – 2 թ/գ
6. Նարինջ – 1 հատ
7. Ալյուր – 2 բաժակ
8. Փխրեցուցիչ – 1/2 թ/գ
9. Աղ – 3/4 թ/գ
Ջնարակի համար.
1. Շաքարի փոշի – 1/2 բաժակ + 2 ճ/գ
2. Կոկոսի յուղ – 3 ճ/գ
3. Կաթ – 1 ճ/գ
4. Վանիլինի էքստրակտ – 1/2 թ/գ
5. Նուշ (ըստ ցանկության) – ձևավորման համար
Պատրաստման եղանակը.
1. Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան:
2. Հացի համար նախատեսված հատուկ կաղապարի մեջ փռել պերգամենտ:
3. Տաքացնել կոկոսի յուղը (այն պետք է հեղուկ դառնա):
4. Նարնջից քերել կեղևը:
5. Մեծ թասի մեջ խառնել կոկոսի յուղը, շաքարավազը, ձվերը, յոգուրտը, վանիլինի էքսրտակտը և նարնջի կեղևը:
6. Առանձին թասի մեջ խառնել ալյուրը, փխրեցուցիչը և աղը:
7. Չոր խառնուրդն ավելացնել հեղուկի մեջ և լավ խառնել:
8. Ստացված խմորը լցնել կաղապարի մեջ և թխել 1 ժամ:
9. Ջնարակ պատրաստելու համար խառնել շաքարի փոշին, կոկոսի յուղը, կաթը և վանիլինի էքստրակտը և 15 վայրկյանով ուղարկել միկրոալիքային վառարանի մեջ:
10. Լավ խառնել ջնարակը, լցնել հացի վրա, զարդարել կտրատված նուշով և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը