Բաժիններ՝

Հայաստանի հավաքականի ժամանակացույցը Լեհաստանում

Հոկտեմբերի 11-ին՝ Երևանի ժամանակով 22։45-ին, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի «Ազգային» մարզադաշտում տեղի կունենա Աշխարհի 2018 թ․ առաջնության ընտրական փուլի Լեհաստան-Հայաստան հանդիպումը։

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Լեհաստան կմեկնեն հոկտեմբերի 10-ի առավոտյան՝ Երևան-Վարշավա չարտերային ուղերթով։ Մեր թիմը կհանգրվանի «Մարիոթ Վարշավա Հոթել» հյուրանոցում։ Հոկտեմբերի 10-ին՝ Երևանի ժամանակով 19։30-ին (տեղական ժամանակով՝ 17։30), Վարշավայի «Ազգային» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանիա ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի մամուլի ասուլիսը։

Հոկտեմբերի 10-ին՝ Երևանի ժամանակով 20։00-ին (տեղական ժամանակով՝ 18։00-ին) Վարշավայի «Ազգային» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31