Բաժիններ՝

«Ռեալը» նախորդ մրցաշրջանում վաստակել է ռեկորդային 620 մլն եվրո

«Մադրիդն» ավելացրել է եկամուտները 7.4 տոկոսով:

«Ռեալը» հրապարակել է 2015-16թթ. ֆինանսական ժամանակահատվածի հաշվետվությունը: Ըստ Արքայական ակումբի պաշտոնական կայքի, 2016թ. հունիսի 30-ի դրությամբ, ակումբի եկամուտը կազմել է ռեկորդային 620 մլն եվրո, ինչը 7.4 տոկոսով ավելի է՝ համեմատած նախորդ ժամանակահատվածի հետ:

Եկամուտների և ծախսերի միջև տարբերությունը կազմել է 211.5 մլն եվրո, որն ավելացել է 102.6 մլն եվրոյով:

2015-16 ֆինանսական ժամանակահատվածում ակումբի եկամուտները՝ չհաշված տրանսֆերներից ստացված եկամուտների, առաջին անգամ անցել է 600 մլն եվրոյից:

«Ռեալն» առաջնությունում կիսում է առաջին տեղը «Ատլետիկոյի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս