Ալվարո Մորատան դժգոհ է Քարիմ Բենզեմայի և Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ Զինեդին Զիդանի վստահությունից
Մթնոլորը «Ռեալում» նորից թեժանում է:
Ամռանը «Ռեալ» վերադարձած Ալվարո Մորատան դժգոհ է խաղային ժամանակի պակասից և Զինեդին Զիդանի վստահությունից մի շարք ֆուտբոլիստների նկատմամբ, որոնք թույլ են սկսել մրցաշրջանը:
Ինչպես հաղորդում է Diaro Gol-ը, նախ և առաջ, Մորատան և Արքայական ակումբի մի շարք այլ ֆուտբոլիստներ հիասթափված են Քարիմ Բենզեմայի և Կրիշտիանու Ռոնալդուի արտոնյալ վիճակից, որոնք միշտ տեղ են գտնում մեկնարկային կազմում:
Մորատան պատրաստ էր նրան, որ սկզբում հայտնվելու է Բենզեմայի մեջքի ետևում, բայց հույս ուներ, որ Զիդանն ավելի օբյեկտիվ կգտնվի, սակայն վերջինս արդեն հանրորեն իր վստահությունն է հայտնել հայրենակցին:
«Մենք կասկած չունենք Քարիմի ուժերի նկատմամբ: Մենք գիտենք, որ նա ավելի լավ մարզավիճակի կհասի և պատրաստ եք սպասել, ինչքան էլ որ պահանջվի»,- ավելի վաղ հաղորդել է Զիդանը:
Այս մրցաշրջանում Մորատան և բենզեման խփել են 2-ական գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը