
UFC-ի մարտիկը մարտահրավեր է նետել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին

Հնարավոր է, թեկվանդոն պետք գա շվեդին մոտ ապագայում:
«Եթե Իբրահիմովիչը պատրաստ է կռվելու, ես սպասում եմ նրան: Ես կուզենայի տեսնել, թե ինչ ունի նա: Դրա համար ես ցանկացած պահի պատրաստ եմ նույնիսկ քաշս ավելացնել»,- ասել է Դենի Ռոբերթսը:
Իբրան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016թ. ամռանը: 2016-17թթ. մրցաշրջանի բոլոր մրցաշարերում նա անցկացրել է 11 հանդիպում և դարձել է 6 գոլի հեղինակ:
Շվեդ ֆուտբոլիստը զբաղվել է մարտարվեստներով և նվաճել է թեկվանդոյի սև գոտի:
29-ամյա Ռոբերթսը հանդես է գալիս խառը մենամարտերում 2010 թվականից, UFC-ում՝ 2015 թվականից: UFC-ում ունի 2 հաղթանակ, ոչ մի պարտություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը