
Առանց մեկնաբանության. Հայաստան-Ռումինիա 0:5

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմն աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալել էր Ռումինիային: Հայաստան-Ռումինիա 0:5:
Մեկնարկային րոպեներին Հայաստանի հավաքականը մնաց 10 ֆուտբոլիստով` Գոռ Մալաքյանը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղի պատճառով հեռացվեց խաղադաշտից: Ռումինիայի հավաքականի կազմում 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Բոգդան Ստանկուն: Ընդամենը 5 րոպե անց` Պոպան օգտվելով պաշտպանների սխալներից կրկնապատկեց խաղի հաշիվը: Չէր անցել երկու րոպե Արսեն Բեգլարյանը երրորդ անգամ դուրս բերեց գնդակը սեփական դարպասից: Ռազվան Մարին խփեց Ռումինիայի երրորդ գնդակը: Պաշտպանները շարունակում էին սխալը սխալի հետևից թույլ տալ և ռումինացիները 29-րդ րոպեին խփեցին 4րդ գնդակը: Աչքի ընկավ Նիկոլե Ստանչուն:
Երկրորդ կեսում ռումինացիները շարունակեցին տիրել նախաձեռնությանը և Ալեքսանդրու Չիպցիուն խփեց 5-րդ գնդակը: Հանդիպումն այդ հաշվով էլ ավարտվեց՝ 0:5:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 11-ին՝ հյուրընկալվելով Լեհաստանին: