Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստանին վտանգավոր մրցակից է համարում
Ֆուտբոլի Ռումինիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաուն Հայաստանի հավաքականի վտանգավոր հակառակորդ է համարում:
«Մեզ պետք է, որ խաղի ընթացքում պահպանենք բալանսը, քանի որ Հայաստանի թիմը վտանգավոր հակառակորդ է: Հենրիխ Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է, սակայն որքան էլ ֆավորիտ լինենք, պետք է դա ապացուցենք խաղադաշտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախախաղային ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչը:
Հոկտեմբերի 8ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 2018 թ. աշխարհի առաջնության Հայաստան Ռումինիա ընտրական հանդիպումը: