Այսօր Լևոն Արոնյանի ծննդյան օրն է
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության հաղթող, աշխարհի գավաթակիր, Եվրոպայի թիմային չեմպիոն և բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող Լևոն Արոնյանը տոնում է ծննդյան 34-րդ տարեդարձը:
Լևոն Արոնյանը ծնվել է 1982թ. Երևանում: Միջազգային գրոսմայստեր է 1999թ.-ից:
1994թ. պատանիների աշխարհի չեմպիոն (մինչև 12 տարեկան):
1998 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն (մինչև 20 տարեկան):
2002թ. պատանիների աշխարհի չեմպիոն (մինչև 20 տարեկան):
2002թ Հայաստանի չեմպիոն:
2005թ. աշխարհի գավաթակիր:
1998թ. Հայաստանի հավաքականի կազմում առաջին Մանկական շախմատային օլիմպիադայի հաղթող:
Հայաստանի հավաքականի կազմում 1999թ-ին նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, 2004թ-ին համաշխարհային օլիմպիադայում, 2005թ.-ին աշխարհի առաջնությունում արժանացել է μրոնզե, իսկ 2007թ-ի Եվրոպայի առաջնությունում` արծաթե մեդալի:
2006, 2008 և 2012թթ.- ների Շախմատի համաշխարհային օլիմպիադաների չեմպիոն Հայաստանի հավաքականի կազմում:
2011թ. Աշխարհի թիմային առաջնության չեմպիոն Հայաստանի հավաքականի կազմում:
Միջազգային մրցաշարերում լավագույն արդյունքներն են` Մոսկվա` Կասպարովի գավաթի համար պատանեկան մրցաշար (1997թ., 1-ին տեղ, Մայնց (2003թ., 1-ին տեղ), Ստեփանակերտ (2008թ. 1-ին տեղ) «Տալի հուշամրցաշար» (2006թ. 1-3-րդ տեղեր):
2005թ-ին նվաճել է ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթը, 2006, 2007թթ.-ին հաղթող է ճանաչվել շախմատ 960 (Ֆիշերի շախմատ) աշխարհի առաջնությունում, 2006թ.-ին հաղթել է Լինարեսի, 2007, 2008թթ.-ին Վեյկ ԱՆ Զեե-ի գերհզոր մրցաշարերում, 2008թ-ին առաջին տեղն է գրավել «Ամբեր»-ի և Սոճիի Գրան Պրիի մրցաշարերում:
Լրագրողների հարցումով ճանաչվել է 2005, 2006թթ. Հայաստանի լավագույն մարզիկ:
2006թ-ին արժանացել է կառավարական պարգևի` «Մովսես խորենացու» անվան մեդալի: