Բաժիններ՝

Արաս Օզբիլիսը հնարավոր է տեղափոխվի «Թերեք»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է տեղափոխվի Գրոզնիի «Թերեք»: Այդ մասին հաղորդում է sadecehaber.com-­ը:

Ամռանն իսպանական «Ռայո Վալեկանո»-­ից տեղափոխվելով Բեշիքթաշ՝ Օզբիլիսը մասնակցել է ընդամենը մեկ պաշտոնական հանդիպման՝ Թուրքիայի առաջնության առաջին տուրում փոխարինման դուրս գալով «Ալանյասպոր»-­ի դեմ խաղում: Դրանից հետո 26-ամյա կիսապաշտպանը չի ընդգրկվել թիմի հայտացուցակում: «Բեշիքթաշ»-­ն Արասին չի ընդգրկել նաև Չեմպիոնների լիգայի իր հայտացուցակում:

Օզբիլիսը «Բեշիքթաշ» էր տեղափոխվել նախորդ տարվա հունվարին` Մոսկվայի «Սպարտակ»-­ից: Թուրքական ակումբը հայ ֆուտբոլիստին վարձավճարով տրամադրել էր «Ռայո Վալեկանո»­ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31