«Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին կոնկրետ բան չկա». Էդուարդ Շարմազանով

«Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին կոնկրետ բան չկա, և, քանի որ ես ծագումով հույն եմ, օգտվում եմ իմ հույն նախնի մեծ փիլիսոփա Հերակլեսի մտքից` «ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է, և փոփոխության ենթակա է»»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին 168.am-ի հարցին:

Հիշեցմանը, որ Սերժ Սարգսյանն իր հայտնի ելույթում Գագիկ Ծառուկյանին «չարիք» էր անվանել, Շարմազանովը հակադարձեց, թե գնահատական տրվել է ոչ թե անձերին, այլ երևույթներին:

Դիտարկմանը, որ՝ «բամփում» էիք անձերին, և ոչ թե՝ երևույթներին, Շարմազանովը պատասխանեց. «Ե՛ս չէի բամփում»:

Տեսանյութեր

Լրահոս