«Այլ օֆ Մեն». 3-րդ և 4-րդ տուրերի արդյունքներ
Տեղի են ունեցել «Այլ օֆ Մեն» միջազգային մրցաշարի 3-րդ և 4-րդ տուրերի հանդիպումները:
3-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել համապատասխանաբար Դեյվիդ Հոուելի և Ալեքսանդր Լենդերմանի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը պարտվել է Ելիզաբեթ Պաետցին:
4-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է Ալեքսանդր Լենդերմանին, իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել Էրվին Լյամիի հետ: 4-րդ տուրը հաղթական է եղել Հրանտ Մելքումյանի համար. մեր շախմատիստը հաղթել է Թերեզա Ռոդշտեյնին:
Խաղացված 4 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ալեքսեյ Շիրովը, ով 4 հնարավորից վաստակել է 4 միավոր: 5 շախմատիստ, որոնց թվում է նաև Սերգեյ Մովսիսյանը, առաջատարից ետ են մնում կես միավորով: Գաբրիել Սարգսյանը վաստակել է 3 միավոր, իսկ Հրանտ Մելքումյանը` 2,5:
Այսօր կայանալիք 5-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանի մրցակիցն է լինելու համաշխարհային դասակարգման 3-րդ շախմատիստ Ֆաբիանո Կարուանան, Գաբրիել Սարգսյանինը` Նինո Բացիաշվիլին, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Հնդկաստանի ներկայացուցիչ Պրագնանանդհայի հետ: