
Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի հետ

Տալի հուշամրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր Շահրիյար Մամեդյարովի դեմ: Պարտիայում խաղարկվել էր թագուհու գամբիտ և այն ունեցավ հանգիստ ու դիրքային ընթացք ու 40-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Ի տարբերություն նախորդ` 6-րդ տուրի, որում 4 պարտիա ունեցան որոշիչ ելք, 7-րդ տուրը նախորդի հակապատկերն էր:
Տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Մրցաշարային աղյուսակը 7-րդ տուրից հետո`
1.Յան Նեպոմնյաշչի 5,
2. Անիշ Գիրի- 4,5,
3-5. Լևոն Արոնյան – 4,
3-5 .Վլադիմիր Կրամնիկ – 4,
3-5. Վիշվանաթան Անանդ – 4,
6-7. Պյոտր Սվիդլեր – 3,5,
6-7. Չաո Լի -3,5,
8.Շահրիյար Մամեդյարով- 3,
9.Եվգենի Տոմաշևսկի – 2,5,
10.Բորիս Գելֆանդ- 1.
8-րդ տուրի զույգեր`
Լեւոն Արոնյան – Չաո Լի
Վլադիմիր Կրամնիկ – Եվգենի Տոմաշեւսկի
Անիշ Գիրի- Շահրիյար Մամեդյարով
Յան Նեպոմնյաշչի – Վիշվանաթան Անանդ
Պյոտր Սվիդլեր – Բորիս Գելֆանդ