Սուրիկ Խաչատրյանը պաշտոնանկ չի արվել

Սուրիկ Խաչատրյանը պաշտոնանկ չի արվել Սյունիքի մարզպետի պաշտոնից: Նրա` աշխատանքից ազատվելու մասին ԶԼՄ-ներում տարածված լուրերը 168.am-ի հետ զրույցում հերքեց Խաչատրյանի օգնականներից Արտակ ներկայացած անձը: Մեր հարցին, թե Ս. Խաչատրյանը շարունակո՞ւմ է աշխատել՝ որպես Սյունիքի մարզպետ, նա պատասխանեց` «Միանշանա՛կ»:

Մինչև ուշ երեկո Սուրեն Խաչատրյանի պաշտոնանկության հարցը կառավարության օրակարգում դեռևս ընդգրկված չէր: Վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը ևս տեղյակ չէր` արդյոք հարցն ընդգրկվելո՞ւ է գործադիրի վաղվա նիստի օրակարգում:

Նկատենք, որ վերջին շրջանում մականունավոր մարզպետի պաշտոնանկության հարցն ամենաքննարկվող թեմաներից մեկն էր: Հանրապետականների շրջանում նույնիսկ կատակում էին, թե ո՞վ համարձակություն կունենա նրանից հետո զբաղեցնել այդ պաշտոնը:

Տեսանյութեր

Լրահոս