Բաժիններ՝

Ծովով Եվրոպա հասնելու փորձ կատարելիս մեկ տարում 3,5 հազար մարդ է զոհվել

Այս տարի 3,5 հազարից ավելի մարդ է զոհվել կամ անհետ կորել ծովային ճանապարհով Եվրոպա հասնելու փորձ կատարելիս: Այդ մասին հոկտեմբերի 4­-ին հայտնել են Միգրացիայի միջազգային կազմակերպությունում (ՄՄԿ):

Կազմակերպության տվյալներով՝ Միջերկրական ծովում զոհվածների կամ անհետ կորածների թիվն այս տարի կազմում է 3502:

Դրա հետ մեկտեղ ծովային ճանապարհով Եվրոպա ժամանած փախստականների ընդհանուր թվաքանակը կազմել է 302 հազար 975: Նրանց մեծ մասին ընդունել են Հունաստանը (167 հազար 74 մարդ) եւ Իտալիան (132 հազար 69 մարդ), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս