
«Միլանի» ղեկավարությունը Պաոլո Մալդինիին առաջարկել է տեխնիկական տնօրենի պաշտոնը

«Միլան» ֆուտբոլային ակումբի նախկին պաշտպան և ավագ Պաոլո Մալդինին հնարավոր է վերադառնա հարազատ ակումբ: Ակումբի ղեկավարությունն առաջարկել է Մալդինիին տեխնիկական տնօրենի պաշտոնը: Այդ մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Համաձայն աղբյուրի տեղեկատվության` «Միլանի» գլխավոր տնօրեն Մարկո Ֆասոնեն անձամբ է հանդիպել Մալդինիի հետ և ներկայացրել առաջարկը: Մալդինին ձեռնպահ է մնացել շուտափույթ պատասխանից` հայտարարելով, որ մտածելու համար իրեն անհրաժեշտ է մի քանի օր:
«Միլանի» նոր բաժնետերերը պաշտպանում են Մալդինիի վերադարձը հարազատ ակումբ: Մալդինին ակումբի գույները պաշտպանել է 1984-2009 թվականների ընթացքում: