Բաժիններ՝

Մեկնարկեց «Երևան Օփեն» միջազգային մրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց «Երևան Օփեն» միջազգային մրցաշարը: Առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում են 11 երկրի 140 շախմատիստ, որոնց թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 9 միջազգային վարպետ: Մրցաշարում ամենաբարձր գործակիցն ունի Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Նաբաթի Տամիրը (2644):

«Երևան Օփեն»-ում արդեն կայացել են առաջին և երկրորդ տուրերի հանդիպումները: Մրցաշարի թե՛ առաջին, թե՛ երկրորդ տուրում գրանցվել են մի շարք անակնկալ արդյունքներ: Առաջին տուրում, մասնավորապես, Դավիթ Զիրոյանը առավելության հասավ Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Ավիտալ Բորուխովսկու նկատմամբ, իսկ Ռոմիկ Հակոբյանը հաղթեց գրոսմայստեր Գևորգ Հարությունյանին: Մրցաշարի մյուս բոլոր ֆավորիտները կարողացան հաղթանակով ավարտել իրենց առաջին տուրի հանդիպումները:

Երկրորդ տուրում Կարեն Հովհաննիսյանը առավելության հասավ մրցաշարում 7-րդ գործակիցն ունեցող Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ: Իրենց մրցակիցների նկատմամբ չկարողացան առավելության հասնել նաև գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Տիվյակովը, Լևոն Բաբուջյանը և Ալեքսեյ Կիսլինսկին:

Խաղացված երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 26 շախմատիստ, որոնք իրեցն երկու հանդիպումներն էլ ավարտել են հաղթանակով:

Այսօր կկայանան մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս