«Ոչ քաղաքական թիմը չի կարող լուծել քաղաքական խնդիրներ, սա ակնհայտ է». վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ Հայաստանի տնտեսության առջև կանգնած բոլոր խնդիրներն ունեն զուտ քաղաքական պատճառներ. «Հետևաբար, քաղաքական խնդիրները կարող է լուծել միայն քաղաքական թիմը։ Եկել է ինչ-որ կառավարություն, որտեղ տեխնոկրատներ են, մենեջերներ են, չգիտեմ՝ ինչեր են, համենայնդեպս, քաղաքական թիմ չէ։ Ոչ քաղաքական թիմը չի կարող լուծել քաղաքական խնդիրներ, սա ակնհայտ է»։

Թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին նշանակել ՀՀ վարչապետ, Արմեն Բաղդասարյանի համար պարզ է. «Երկրի վիճակը վատ է, Հայաստանում պրոբլեմները բազմաթիվ են, և ինչպես Հին Հռոմում էին ասում՝ պետք են հաց և տեսարաններ. հացը չեն կարողանում ապահովել, մնում են տեսարանները։ Սերժ Սարգսյանին պետք էր շոումեն, և նա նշանակել է լավագույն շոումենին։ Ահա և ամբողջը։ Հիմա ինչ կատարվում է, ընդամենը շոուներ են»։

Ըստ նրա՝ եթե տնտեսության մեջ խնդիրները քաղաքական են, պետք է քաղաքական իշխանություն փոխվի, իսկ նոր թիմը, նրա խոսքով՝ իր շոուներով հեռացնում է այդ փոփոխությունը. «Հետևաբար, անկախ նրանից, թե իրենք ինչ կանեն, լայն իմաստով՝ նրանց ցանկացած քայլ տնտեսությանը վնասելու է, որովհետև նրանք իրենց շոուներով հասարակության ուշադրությունը շեղում են և հեռացնում քաղաքական փոփոխությունները երկրում»։

Տեսանյութեր

Լրահոս