YouTube-ի 20 խորամանկություններ, որոնց մասին քչերը գիտեն
Տեսանյութերի համար նախատեսված հանրահայտ YouTube-ի մասին, թվում է, թե ամեն ինչ պարզ է: Սակայն կան մի շարք խորամանկություններ, որոնք կարելի է գործածել ընդլայնումների և օժանդակ կայքերի միջոցով: AdMe-ն ներկայացնում է դրանցից 20-ը:
1. Տեսանյութից՝ Gif
Youtube-ում կարող ես արագ պատրաստել Gif-եր՝ բոլոր տեսանյութերից: Պետք է պարզապես հղումում YouTube բառից առաջ ավելացնել GIF բառը:
Բացված պատուհանում կարող եք ընտրել ձեր Gif-ի համար նախատեսված հատվածը, դրա երկարությունն ու վերնագիրը:
2. Արագ որոնում
YouTube-ում ձեր նախընտրած մարդու էջը արագ գտնելու համար պարզապես պետք է գրել նրա անունը հաշթեգի միջոցով:
3. Կարաոկե
Եթե չեք կարողանում գտնել սիրելի երգի կարաոկե տարբերակը, ապա Ձեզ կօգնի Musixmatch անվճար հավելվածը: Chrome-ի համար նախատեսված այս ընդլայնումը տեսահոլովակը դիտելու ընթացքում ցուցադրում է երգերի տեքստերը:
Ընդլայնումն արդեն ունի 7 միլիոն երգերի տեքստեր՝ աշխարհի 32 լեզուներով:
4. Shazam-ի էֆֆեկտ
MooMa.sh ընդլայնումը Shazam հավելվածի նմանակն է, սակայն միայն YouTube-ի համար: Ընդլայնման միջոցով կարող եք գտնել տեսանյութում հնչող բոլոր երգերը:
5. Տնային կինոթատրոն
YouTube-ով ֆիլմեր դիտելիս կարող եք Ձեզ զգալ, ինչպես կինոթատրոնում: Այս գործառույթն ակտիվացնելու բոլոր քայլերը կարող եք դիտել այստեղ:
6. Մեխանիկական հաջորդականություն
Կայքում տեսանյութերը հաջորդում են մեկը մյուսին: Տեսանյութերի մեխանիկական հաջորդականությունը անջատելու համար պետք է պարզապես անջատել Autoplay կոճակը:
7. Ստուգեք ինտերնետի արագությունը
Video Quality Report հավելվածի միջոցով հնարավոր է պարզել, թե ինչպիսին է հենց այդ պահին Ձեր ինտերնետ կապի արագությունը:
8. YouTube-ը Ձեր հեռուստացույցով
Եթե ունեք սմարթ հեռուստացույց, ապա կարող եք դիել Ձեր նախընտրած տեսանյութերը դրանով: Պետք է սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով միացնել տեսանյութը և Wi-Fi-ի միջոցով ուղարկել այն հեռուստացույցին:
9. Տարածել տեսանյութի հղումն այնպես, որ բացվի Ձեր նշած հատվածից
Եթե ուզում եք շեշտել, թե Ձեր ընկերները որ պահից պետք է դիտեն տեսանյութը, ապա պետք է կանգնեցնել նվագարկումն անհրաժեշտ վայրկյանի վրա և մկնիկի աջ ստեղնի հարվածից հետո պետք է ընտրել Copy video URL at current time տարբերակը:
10. Արագ ստեղներ
Ստեղնաշարի որոշ ստեղների միջոցով կարող եք կատարել գործողությունը ավելի արագ:
Այդ ստեղներն են՝
K – միացնել կամ անջատել տեսանյութը
J – 10 վայրկյանով առաջ տալ տեսանյութը
L – առաջ տալ տեսանյոթը 10 վայրկյանով, բայց արագ
M – Անջատել ձայնը
0 – Նվագարկումը սկսել սկզբից
1-9 թվեր – 10% – 90%-ով արագացնել նվագարկումը
+ – Մեծացնել տառատեսակը
– – Փոքրացնել տառատեսակը
11. Youtube-ը հատուկ փոքրիկների համար
Եթե վախենում եք, որ Ձեր երեխաները կարող են ոչ պատշաճ բովանդակությամբ տեսանյութեր դիտել, ապա կարող եք տեղադրել YouTube Kids հավելվածը: Այն հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերում:
12. Խնայեք առանց այն էլ դանդաղ ինտերնետ կապը
Եթե Ձեր ինտերնետ կապը այնքան էլ արագ չէ և HD տեսանյութերը խլում են Ձեր ողջ ինտերնետը, ապա կարող եք հղել youtube.com/account_playback հրահանգը և ընտրել «Իմ կապը դանդաղ է» կետը: Այս միջոցով կայքը չի միացնի բոլոր HD տեսանյութերը:
13. Արագ և ճշգրիտ որոնում
Կոնկրետ Ձեր ցանկացած տեսանյութը դիտելու համար կարող եք օգտագործել որոշ խորամանկություններ:
Ալիք կամ փլեյլիստ փնտրելու համար որոնման տողում գրել channel կամ playlist:
Նույն սկզբունքով կարող եք որոնման տողում գրել HD կամ 3D:
Կարող եք օգտագործել նաև + / – նշաններ, օրինակ` beyonce + destiny’s child:
14. Գտեք ֆիթնեսի դասերը ավելի արագ
Եթե ցանկանում եք արագ գտնել ֆիթնեսի համար, ապա կարող եք օգտագործել Youfitness.me-ն: Այստեղ YouTube-ի տեսանյութերը խմբավորված են` ըստ տեսակների ու տևողության:
15. Տեսանյութը դարձնել MP3 ֆորմատի
Կան շատ հավելվածներ, որոնք դարձնում են տեսանյութերը MP3 ֆորմատով: Սակայն առաջարկում ենք օգտվել Peggo կայքից, որը չունի ավելորդ գովազդ և դարձնում է տեսանյութն ավելի որոկյալ:
16. Ստեղծեք սեփական փլեյլիստ
Solon կայքը նախատեսված է Ձեր նախընտրած տեսանյութերը և երգերը խմբավորելու համար: Այս ընդլայնումը մեկ փլեյլիստում է հավաքում YouTube-ի և Vimeo-ի տեսանյութերը, ինչպես նաև SoundCloud-ի երգերը:
17. Տեսանյութի արագությունը
Տեսանյութի նվագարկման արագությունը որոշելու համար կարող եք սեղմել տեսանյութի ներքևի աջ անկյունում կարգավորումների կոճակի վրա և ընտրել նվագարկման արագությունը:
18. Անձնական տվյալների գաղտնիությունը
YouTube-ում կարող եք Ձեր անձնական գաղտնիության համար փակել ձեր էջի տեսանելիությունը: Այս միջոցով մյուս օգտագործողները չեն տեսնի, թե դուք որ ալիքներին եք բաժանորդագրված:
19. Բեռնել տեսանյութերը
Եվ, իհարկե, հավերժական հարցը՝ ինչպե՞ս բեռնել տեսանյութերը:
Կան մի շարք հավելվածներ, որոնք նախատեսված են Google Chrome-ի համար: Այդ հավելվածներից մեկը Save From Net-ն է:
Պետք է պարզապես YouTube-ի հղումից առաջ գրել «ss» տառերը և բեռնել տեսանյութը:
20. Ազատվել գովազդից
Google Chrome-ից օգտվողները կարող են գովազդից ազատվելու համար տեղադրել հայտնի Adblock հավելվածը:
Սիրարփի Աղաբաբյան