
«Մանչեսթեր Յունայթեդը» գրություն է ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գրություն է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից»: Գրությունում մասնավորապես նշվում է, որ Մխիթարյանը չի ապաքինվել վնասվածքից ու պատրաստ չէ դաշտ դուրս գալուն:
Այսպիսով ստացվում է, որ Հենրիխ Մխիթարյանը չի օգնի Հայաստանի հավաքականին Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Ռումինիայի և Լեհաստանի հետ խաղերում:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը խորացրել է հավաքականում ստացած վնասվածքը մանչեսթերյան դերբիում, որտեղ առաջին անգամ խաղում էր «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում:
Սիրարփի Աղաբաբյան