Բաժիններ՝

«Ես գիտեմ Անգլիայի օրհներգը, բայց հավաքականը պետք է անգլիացի մարզի». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչը գտնում է, որ այդ աշխատանքը հաստատ ֆրանսիացիների համար չէ:

«Ես գիտեմ «Աստված, պահպանիր թագուհուն»-ը: Բայց ես կարծում եմ, որ Անգլիային պետք է անգլիացի մարզիչ: Մի քիչ տարօրինակ կլինի, եթե ես ղեկավարեմ Անգլիան, ասենք Ֆրանսիայի հետ խաղում: Ես իրավունք չեմ ունենա երգել Ֆրանսիայի օրհներգը, բայց պետք կլինի երգել անգլիականը: Դա զվարճալի է, երբ խոսքը գնում է այնպիսի հզոր պետությունների մասին, ինչպիսին մեր պետություններն են:

Երբ ես վերադառնում եմ Լոնդոն, զգում եմ, որ վերադառնում եմ տուն: Չնայած ես անգլիացի չեմ, ես առաջվա նման ինձ ֆրանսիացի եմ զգում: Բայց, բնականաբար, 20 տարվա մեջ ինձ համար սովորական են դարձել տեղական առանձնահատկությունները: Ես չեմ ցանկանում Ձեզ շշուկների համար առիթ տալ: Ես ամբողջովին կենտրոնացած եմ ակումբի վրա և մենք պատրաստվում ենք հաջողության հասնել մրցաշրջանում»,- Վենգերի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս